ԵՄ-ն ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

12:26   30 Նոյեմբեր 2020    170

Եվրամիությունը մտադիր է ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ բռնապետական վարչակարգերի դեմ պայքարի համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times» պարբերականը։

Ըստ հրապարակման, այս նպատակով Բրյուսելը պատրաստվում է Բայդենի վարչակազմին առաջարկել թարմացնել հարաբերությունները։ Ունեցած տեղեկությունների համաձայն, արդեն իսկ պատրաստ է կնքվելիք փաստաթղթի սեւագրությունը։ Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ պետք էթ մոռանալ նախկինում եղած տարակարծությունները եւ մետեղել ջանքերը Չինաստանի ներկայացրած ռազմավարական մարտահրավերներին դիմադարձելու համար։

Եվրամիությունը ցանկանում է խորացնել հարաբերությունները նաեւ հակամոնոպոլիստական քաղաքականության, 5G կապի ցանցի, բնապահպանության եւ այլ հարցերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները