Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը` հղում տալով իրանցի լրագրող Մոհամադ Ահվազեի տվյալներին: Վերջինս վստահեցնում է, որ այդ տվյալները ստացել է իսլամական հանրապետության իշխանություններից:
Ֆահրիզադեն, որին անվանում են Իրանի միջուկային ռումբի ծրագրի «հայր», գնդակահարվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Գործողության վերջին փուլում ներգրավված է եղել 12 գործակալ, որոնց Ահվազեն անվանում է «բարձր որակավորում ունեցող մարդասպաններ»: Զինյալները, որոնց շարքերում 2 դիպուկահար կար, կազմում էին 62 հոգանոց դավադիր խմբի մի մասը: Իրանցի լրագրողը նշում է, որ մնացած 50 հոգին պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման համար:
Ֆահրիզադեի մեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել Թեհրանից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբսարդ քաղաքի մոտակայքում: Հարձակումը պլանավորված է եղել օղակաձև ճանապարհի մոտակայքում ՝ քաղաք տանող խիտ անտառածածկ բուլվարի ներքևի հատվածում:
«Լիկվիդացիոն խումբը» երկար ժամանակ ուսումնասիրել էր միջուկային գիտնականի աշխատանքային գրաֆիկը, նրա շարժման ուղիները և իմացել էր, որ նա ուրբաթ օրը պատրաստվում է Թեհրանից Աբսարդ գնալ: Մոտ 10 000 բնակչություն ունեցող քաղաքում շատ հարուստ թեհրանցիներ երկրորդ տուն են ձեռք բերել, և 59-ամյա Ֆահրիզադեն (այլ աղբյուրների համաձայն, նա 62 տարեկան էր), այնտեղ առանձնատուն ուներ:
Դարանակալման վայրում նրան սպասում էր Hyundai Santa Fe մեքենան ՝ 4 ուղևորով, 4 մոտոցիկլավարով և երկու դիպուկահարով ՝ ականապատված Nissan փիկապի հետ միասին: Ուղեկցորդներով եկող Ֆահրիզադեի մեքենայի ժամանումից կես ժամ առաջ`(գիտնականին ուղեկցում էր ընդամենը 3 փամփուշտազերծ մեքենա) տարածքում էլեկտրականությունն անջատվել է: Ֆահրիզադեի մեքենան ավտոշարասյան կենտրոնում էր: Երբ նրան ուղեկցող երրորդ մեքենան անցել է «լիկվիդացիոն թիմի» կողմից կանխորոշված կետը, ճանապարհին կանգնած Nissan-ը պայթեցվել է:
Պայթյունի ուժն այնքան զգալի է եղել, որ ճանապարհի էլեկտրական սյուները վնասվել էին, և անցնող մեքենաների բեկորները ցրվել են շուրջ 300 մետր շառավղով:
Երկրորդ մեքենան, որում գտնվում էր Ֆահրիզադեն, այնուհետև գնդակահարվել է 12 հատուկ գործակալի, այդ թվում ՝ երկու դիպուկահարի կողմից: Կատաղի փոխհրաձգություն է սկսվել գիտնականի թիկնապահների ու հարձակվողների միջև:
«Մարդասպանների խմբի հրամանատարը Ֆահրիզադեին դուրս է հանել իր մեքենայից, գնդակահարել և համոզվել, որ նա սպանված է»,-պնդում է Ահվազեն՝ հավելելով, որ հանցագործները անհետացել են դեպքի վայրից ՝ իրենց շարքերում կորուստներ չունենալով:
Մոհսեն Ֆահրիզադեն ոստիկանական ուղղաթիռի միջոցով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ստացած վիրավորումներից մահացել է ոչ թե հարձակման վայրում, այլ բժշկական հաստատությունում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան