Մոսկվայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 8900 մարդ է մահացել

13:14   30 Նոյեմբեր 2020    315

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 74 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 8902-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման շուրջ 600 հազար դեպք է գրանցվել, մոտ կես միլիոն վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները