Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 63 միլիոնը

14:14   30 Նոյեմբեր 2020    303

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 63 միլիոնը, հայտնում է «Worldometer»-ը:

Համաձայն այս տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով է վարակվել 63 070 279 մարդ, որոնցից ապաքինվել է 43 544 373-ը, իսկ մահացել՝ 465 095 հիվանդ: Ներկայումս աշխարհում կա 18 060 811 ակտիվ դեպք:

Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջատարը ԱՄՆ-ն է, Հնդկաստանը՝ երկրորդ, Բրազիլիան՝ երրորդ, Ռուսաստանը՝ չորրորդ, իսկ Ֆրանսիան հինգերորդ տեղում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները