Ադրբեջանում ոսկու նոր հանքավայր է շահագործման հանձնվել

09:56   30 Նոյեմբեր 2020    259

«AzerGold» ՓԲԸ-ն սկսել է շահագործել Դաշքեսանի շրջանում (Ադրբեջանի արևմուտք) գտնվող Աղյոխուշ հանքավայրը, հայտնել են ընկերությունից:

«AzerGold» ՓԲԸ-ն սկսել է շահագործել Աղյոխուշ հանքավայրը, որը բացվել է 2017 թվականին: Մասնավորապես, հանքավայրում իրականացվել են առաջին պայթյունային աշխատանքները: Ստացված հանքաքարերը փոխադրվել և մշակվել են Չովդարի մշակման տարածաշրջանային տեղամասում», - հայտնել են ընկերությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«AzerGold»-ի նախագահ Զաքիր Իբրահիմովը նշել է, որ մեկնարկում է հանքավայրի մշակման առաջին փուլը:

«Մինչև 2022 թվականի վերջը Չովդարի մշակման տարածաշրջանային տեղամասում մշակվելու են նաև մոտակայքում տեղակայված Մարախ, Թուլալլար, Նարչալա հանքավայրերից բերված հանքաքարերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: AzerGold  


Վերնագիրի այլ պիտակները