Լիբանանի կառավարությունը չի երկարաձգի կարանտինը

15:09   30 Նոյեմբեր 2020    241

Լիբանանի կառավարությունը չի երկարաձգի կարանտինը, որը մտցվել էր նոյեմբերի 14-ին՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը:

«Կարանտինային ռեժիմը կթուլացվի երկուշաբթի, նոյեմբերի 30-ից», – հայտարարել է նա:

Ըստ Հասանի, կրկնակի լոքդաունը 70% հաջող է եղել: Բժիշկներն ու բուժաշխատողներն «օգտվել են այս հնարավորությունից և հիվանդանոցներում լրացուցիչ տեղեր են պատրաստել»:

Այնուամենայնիվ, Լիբանանում դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ:

Նշվում է, որ երկրում պարետային ժամը կկրճատվի վեց ժամով և կգործի 23: 00-ից 05: 00-ն: Անձնակազմի ներկայությունը աշխատավայրերում հասցվել է 50% -ի: Կբացվեն առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, մարզադահլիճները, սպասարկման ոլորտը կվերսկսի իր աշխատանքը: Բանկետների սրահներն ու գիշերային ակումբները փակ կմնան: Դպրոցականները և ուսանողները կվերադառնան իրենց դասերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները