Իրանում կստեղծեն աշխատանքային խումբ միջուկագետ ֆիզիկոսին սպանողների հետապնդման համար

15:28   30 Նոյեմբեր 2020    220

Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգդարել Է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ միջուկագատ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հարցով հետաքննության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը:

«Գլխավոր դատախազը զինված ուժերի գլխավոր շտաբի, զինված ուժերին կից դատական կազմակերպության, հետախուզության եւ անվանգության ծառայության հետ համագործակցությամբ կկազմի հատուկ աշխատանքային խումբ սպանություն կատարողների եւ դրա կազմակերպիչների դատական հետապնդության համար»,- մեջբերում Է գործակալությունը Ռայիսիի կարգադրությունը:

Նոյեմբերի 27-ին Fars գործակալությունը հայտնել Է Ֆահրիզադեի դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում Էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հավաստել Է, որ գիտնականը վիրավորվել Է եւ մահացել հիվանդանոցում: Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ մասնագետի սպանության գործում նկատվում Է Իսրայելի հետքը: Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազել Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպվել Է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները