Այս մասին
Hayatsk.info-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:
«Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները հարուստ են էներգիայի վերականգնվող աղբյուրներով: Խոսքը վերաբերում է հիդրոէներգետիկայի, արևային և հողմային էներգետիկայի, բիոէներգետիկայի և գեոթերմալ էներգետիկայի ոլորտներին: Մեր առանցքային նպատակներից մեկը այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Ծրագրվում է ստեղծել չափման և դիտարկման կայաններ, ինչը թույլ կտա ճշգրիտ գնահատել տվյալ ոլորտների ներուժը», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, նախնական գնահատականներով՝ տարածաշրջանի ներուժը կազմում է ավելի քան 4000 մեգավատ արևային և շուրջ 500 մեգավատ հողմային էներգիա:
«Արևային էներգիայի հետ կապված նախագծերի իրականացման համար մենք ընտրել ենք յոթ հեռանկարային շրջաններ՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Գուբադլը, Լաչին և Քելբաջար», - ասել է Շահբազովը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան