ԶԼՄ. իրանցի գիտնականի մահվան վայրում իսրայելական զենքի բեկորներ են հայտնաբերվել

18:48   30 Նոյեմբեր 2020    260

Իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի մահվան վայրում իսրայելական զենքի բեկորներ են հայտնաբերվել:

Բեկորները, որոնք հայտնաբերվել են մահափորձի վայրում, խոսում են այն մասին, որ իրանցի առաջատար գիտնականի սպանության համար իսրայելական զենք է կիրառվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի 27-ին «Fars» գործակալությունը հայտնել է Դամովենդ քաղաքում Ֆահրիզադեի դեմ մահափորձի մասին, ով ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների կենտրոնը: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գիտնականը վիրավորում է ստացել եւ մահացել հիվանդանոցում:

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 27-ին զրահապատ ավտոմեքենան տեղափոխում էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեին եւ նրա տիկնոջը Իրանի հյուսիսում՝ Մազենդերան նահանգի Ռոստամկոլա քաղաքից դեպի Աբսարդ բնակավայր, որտեղ եւ տեղի է ունեցել մահափորձը: Նրա մեքենան ուղեկցում էր իր անվտանգության ծառայության եւս երեք ավտոմեքենա:

Ավտոշարասյան առջեւից շարժվող անվտանգության մեքենան առաջ է անցել իրավիճակը ստուգելու համար: Սակայն այդ պահին, ինչպես նշում է պորտալը, Ֆախրիզադեի ուշադրությունը շեղել են մեքենայի ուղղությամբ կրակոցների ձայները, որոնք, ըստ նրա, շարժչի խնդրի կամ ինչ-որ խոչընդոտի բախվելու ձայներ էին:

Այդ պատճառով նա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նրա ուղղությամբ կրակ էին բացել հեռակառավարվող հրազենից: Ավտոմեքենան, որից կրակ էին բացել, կանգնած էր Ֆախրիզադեի մեքենայից 150 մետր հեռավորության վրա:

Գործակալության տվյալներով երկու փամփուշտ դիպել են նրա մարմնի կողային հատվածին, մեկը՝ մեջքին, ինչի հետեւանքով վնասվել էր նրա ողնուղեղը: Ֆախրիզադեն իր մարմնով ծածկել է թիկնապահին, որը եւս ստացել է վնասվաքներ մի քանի փամփուշտի հետեւանքով: Այնուհետեւ Nissan-ը պայթել է: Նշվում է, որ Nissan ավտոմեքենայի սեփականատերը լքել է Իրանը հոկտեմբերի 29-ին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունները: Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուին ասել է, որ մահափորձը կազմակերպել են Իսրայելի հատուկ ծառայությունները այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները