Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ մինչև 2020 թվականի ավարտն ապրելու է 5G ցանցային կապի գործողության գոտում

16:57   30 Նոյեմբեր 2020    279

Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ՝ Երկրի բնակչության 15 տոկոսը, մինչև 2020 թվականի ավարտն ապրելու է հինգերորդ սերնդի ցանցային կապի գործողության գոտում:

Աղբյուրը մանրամասնում է, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհով շահագործման է հանձնվել 106 5G կոմերցիոն ցանց, իսկ 2020 թվականի ավարտին աշխարհում հինգերորրդ սերնդի այս ցանցի 220 միլիոն միացում կլինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է նաև, որ 2026 թվականին 5G ցանցը «կտարածվի» համաշխարհային բնակչության 60 տոկոսի վրա, իսկ միացումների թիվը կհասնի 3.5 միլիարդի:

Նշվում է, որ միացումների հիմնական աճ նկատվում է Չինաստանում, որտեղ բջջային ցանցերում միացումների 11%-ը 5G է, 4% ցուցանիշով երկրորդ տեղում է Հյուսիսային Ամերիկան: Եվրոպայում այս ցուցանիշը կազմում է 1 տոկոս:

Հայտնի է, որ Ռուսաստանում նախատեսվում է 5G ցանցը զանգվածային ներդնել 2024 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները