Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 30-ին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աջիթ Ռոհանուին, հաղորդել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 29-ին, Կոլոմբոյից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մահարայի ուղղիչ հաստատությունում: Նրա խոսքով՝ բանտարկյալները փորձել են իրենց ձեռքը վերցնել բանտի նկատմամբ հսկողությունը:
Բացի այդ, հարյուրավոր դատապարտյալներ փորձել են փախչել անկարգությունների ժամանակ: Արդյունքում բանտի պահապանները կրակ են բացել, վեց կալանավոր զոհվել Է, 35-ը՝ տուժել:
Բացի այդ, խռովության ընթացքում լուրջ վնասվածքներ են ստացել բանտի երկու ծառայողներ: Իրադրությունը վերահսկելու համար հաստատություն են փոխադրել լրացուցիչ ոստիկանական ուժեր, հավելել Է Ռոհանան: Իր հերթին փաստաբան Սենակա Պերերան հայտնել Է, որ կալանավորների դժգոհությունն Է առաջացրել այն փաստը, որ կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակված բանտարկյալների մեկուսացումն ավելի քան մեկ ամիս անտեսվում Էր բանտի վարչակազմի կողմից: AP-ն նշում Է, որ համանման «կորոնավիրուսային» խռովություններ վերջին մի քանի շաբաթներին տեղի են ունեցել նաեւ երկրի մյուս բանտերում:
Ըստ վերջին տվյալների, կորոնավիրուս Է հայտնաբերվել հինգ բանտերի ավելի քան 1000 բանտարկյալների մոտ: Առնվազն երկու ախտահարված մահացել Է: Բացի այդ, COVID-19 Է հայտնաբերվել գրեթե 50 բանտապանների մոտ: AP-ն նշում Է, որ ընդամենը Շրի Լանկայում կորոնավիրուսով վարակվել Է 22 հազար 988 մարդ, ախտահարվածներից 109-ը մահացել Է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՇրիԼանկա