Ադրբեջանի օմբուդսմեն. Հայ ռազմագերիները նշել են, որ չէին սպասում նման մարդկային վերաբերմունք

14:16   30 Նոյեմբեր 2020    298

«Ի տարբերություն Հայաստանի, ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը պահպանում էր միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս առումով մենք հաշվի ենք առել ռազմագերիների կարգավիճակը, նրանց հետ վարվելու կանոնները, որոնք կարգավորված են Ժնևի կոնվենցիաներով:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետույան մարդու իրավունքների հանձնակատար (օմբուցման) Սաբինա Ալիևան:

Ս.Ալիևան նշել է, որ նա հանդիպել է հայ ռազմագերիների հետ և հանդիպումների ընթացքում նրանց ընդունել է առանձին- առանձին, նրանց բացատրվել են իրենց իրավունքներն ու բողոքարկման մեխանիզմները` ներկայացնելով օրենսդրական ակտեր իրենց լեզվով. «Զինծառայողները նշել են, որ նրանց թուլատրել են հեռախոսով խոսել ընտանիքների հետ, բավարարվածություն են հայտնել՝ նրանց նկատմամբ վերաբերմունքից և կալանքի պայմաններից, բժշկական ծառայությունների որակից և սննդից` ընդգծելով, որ նրանք նման մարդկային վերաբերմունք չէին սպասում: Այցի ընթացքում մարտերում վիրավորված ռազմագերիները հետազոտվել են՝ Կանխարգելիչ ազգային խմբի բժշկի մասնակցությամբ: Հարկ է նշել, որ ռազմագերիների առնչությամբ ապահովվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունների մատուցումը, ամբողջությամբ պահպանվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիաների պահանջները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   օմբուդսմեն  


Վերնագիրի այլ պիտակները