«Դուք գիտեք իմ դիրքորոշումը եւ ընդհանրապես` Բելառուսի: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել, ոչ թե` հեռուստացույցով (ոչ տեսակոնֆերանսի ձեւաչափով), եւ բաց խոսել, քանի որ բազում խնդիրներ կան` ռազմական, ռազմաքաղաքական եւ տնտեսական: Առավել եւս, որ շատ դժվար տարի է: Այսպիսի բան երեւի չեք էլ հիշում: Բայց դեռ ավելի վատ է լինելու»,- երկուշաբթի ասել է Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նա հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի փլուզվել է, ճգնաժամն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ տարածքի վրա: «Այս իրավիճակից ելքը շատ դժվար կլինի: Ավելին, առճակատում է սկսվել, ըստ էության, բաց տնտեսական պատերազմ է ընթանում»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ դեկտեմբերի 11-ին նախատեսված է Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի նիստը, որի օրակարգը որոշված է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, համավարակային իրավիճակի պատճառով հանդիպումը կանցկացվի հեռավար կարգով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լուկաշենկո