ԱՀԿ-ն անվանել է հիվանդությունը, որից ավելի շատ մարդ է մահանում Աֆրիկայում, քան կորոնավիրուսից

17:44   30 Նոյեմբեր 2020    235

Աֆրիկայում մալարիայից ավելի շատ մարդ է մահանում, քան կորոնավիրուսից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին:

Ըստ Telegraph-ի՝ ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 400 000 մարդ է մահանում մալարիայից: Նրանց 90 տոկոսից ավելին Աֆրիկայի բնակիչներ են:

Միևնույն ժամանակ, Աֆրիկայում, ներառյալ հյուսիսային հատվածում, տարեսկզբից կորոնավիրուսից մահացել է 50 հազար մարդ:

Ներկայացնելով մալարիայի համաշխարհային նոր զեկույցը՝ Մոետին նշել է, որ համաճարակը կարող է հանգեցնել լրացուցիչ 20,000-100,000 մահվան մալարիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա  


Վերնագիրի այլ պիտակները