Ուկրաինայում ընկերները այրել են 12-ամյա տղային՝ հանուն «զիլ վիդեոյի»

17:36   30 Նոյեմբեր 2020    242

Ուկրաինայում դեռասահներն այրել են իրենց ընկերոջը հանուն «զիլ տեսանյութի»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայնում են տեղի ոստիկանությունից:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, տուժողը 12-ամյա տղա է:

Տղան ոստիկաններին պատմել է, որ իրեն այրել են ընկերները՝ հանուն լավ տեսանյութի: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ամեն ինչ եղել է հենց տուժողի համաձայնությամբ. տղաները սպիրտ են լցրել իրենց ընկերոջ վրա ու այրել: Ամբողջ պրոցեսը ֆիքսվել է բջջային հեռախոսների միջոցով: Տղան նշել է, թե հույս է ունեցել, որ այրվածքներ չի ստանա:

Հավելենք, որ երիտասարդը մարմնի 30 տոկոս այրվածք է ստացել:

Հարուցվել է քրեական գործ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները