Փոխնախագահ. Իրանը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը

17:51   30 Նոյեմբեր 2020    681

Իրանը պատրաստ է մասնակցել՝ պատերազմից տուժած Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների վերականգնմանը:

Այս մասին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների վարչապետների 19-րդ նիստում իր ելույթում ասել է՝ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսխագ Ջահանգիրին, հայտնում է Hayatsk.info-ն:

Ջահանգիրիի խոսքով, այդ նպատակով Իրանը կարող է օգտվել իր ներուժից՝ տնտեսական, էներգետիկ և տարանցիկ ոլորտներում. «Իրանը՝ տարածաշրջանի և հարևան պետությունների անվտանգությունն ու կայունությունը համարում է իր անվտանգությունն ու կայունությունը, և ողջունում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնումը: Իրանը հույս է հայտնում, որ տարածաշրջանում ռազմական առճակատման ավարտը տնտեսական վերածննդի սկիզբ կլինի»:

Հեշթեգներ: Ղարաբաղ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները