Իրաքի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին

16:55   30 Նոյեմբեր 2020    421

Իրաքի խորհրդարանի գլխավոր քարտուղար Սերվան Ա. Իսմայիլը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, նամակի տեքստում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ:

Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին՝ Հայաստանի հետ հրադադարի մասին պայմանագիր կնքելու և Ձեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ: Անկասկած, հրադադարի մասին այդ պատմական համաձայնագիրը կարևոր փուլ է հանդիսանում՝ տարածաշրջանում արդարադատության հաստատման գործում:

Ես և մեր բամամիլիոն ժողովուրդը հպարտանում ենք՝ Ձեր համագործակցությամբ մյուս ղեկավարների հետ, ովքեր կարևոր դեր են խաղացել՝ Ձեր ղեկավարությամբ հրադադարի մասին համաձայնագրի իրագործման գործում:

Հավատում եմ, որ այս համաձայնագիրը կապահովի երկու երկրների և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները