Շրի Լանկայի բանտերում մի քանի շաբաթ է՝ շարունակվում են անկարգությունները, քանի որ կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճում է, եւ իշխանություններն արգելել են տեսակցությունները, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
2 բանտարկյալ է մահացել այդ հիվանդությունից, վարակվել է ավելի քան 1200 պահակ եւ բանտարկյալ:
Տեղի բնակիչների եւ ոստիկանների խոսքով՝ խիստ ռեժիմի բանտում բանտարկյալները այրել են խոհանոցն ու ադմինիստրատիվ բլոկը եւ գերի վերցրել երկու պահակի:
Ներգրավվել են անվտանգության ուժերի 800 աշխատակիցներ, այդ թվում մոտ 200 հատուկ ջոկատայիններ:
Բանտային բարեփոխումների նախարար Սուդարշինի Ֆերնանդոպուլեն հայտարարել է, որ իրենց այլընտրանք չունեն կրակ բացելուց բացից: «Ցավոք, 8 բանտարկյալ է սպանվել»,-ասել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ