Bentley Brooklands հազվագյուտ կուպեն աճուրդի կհանվի

20:53   30 Նոյեմբեր 2020    175

Անգլիայի Historics Auctioneers աճուրդի տունը վաճառքի կհանի Bentley Brooklands լավ պահպանված հազվագյուտ կուպեն:

2008 թվականի արտադրության մեքենան ներկված է Dark Sapphire Blue մուգ կապույտ գույնով Magnolia բեժ սրահով: Արժեքը գնահատվում է 98 000–118 000 ֆունտ սթեռլինգ:

Bentley Brooklands-ը Arnage (1998-2009) սեդանի մտերիմ «ազգակիցն» է: Արտադրության 3 տարվա ընթացքում՝ 2008-2011, ընկերությունը թողարկել է նման 550 օրինակ: Դրանք հագեցրել են L-դասի լեգենդար շարժիչով 6 ¾ լիտր կանոնիկ ծավալով, որը զարգացրել է 537 ձիաուժ եւ 1050 Նմ պտտեցնող պահ: Կուպեի առավելագույն արագությունը կազմել է ժամում 296 կմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամռանը ագրեգատը, որի պատմությունը սկսվել է 1959 թվականին, արտադրությունից հանվել է: Դրա վերջին «հանգրվանը» դարձել է Mulsanne սեդանը, այն դեպքում, երբ Bentley-ի մնացած մոդելներն այդ ժամանակ անցել են Volkswagen կոնցեռնի «ությակի» կամ W-աձեւ 12-գլանային շարժիչի: Ֆլագմանական սեդանի վերջին 30 օրինակները ձեւավորել են 6.75 Edition by Mulliner վերջին շարքը:

Վաճառողի խոսքով՝ կուպեն անցել է ընդամենը 32 319 կմ, իսկ զննում է անցել 2019-ին, փոխել են մեքենայի արգելակման սկավառակները եւ կոճղակները, ինչն արժեցել է 6395 ֆունտ սթեռլինգ: Լոտին կցված են գրանցման եւ տեխզննման փաստաթղթերը, դրան գումարած՝ տեխսպասարկման հաշիվները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները