Սանդուն խիստ քննադատել է Մոլդովայում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրինագիծը

21:11   30 Նոյեմբեր 2020    181

Մոլդովայում ընտրված նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոցիալիստների կուսակցությունը բարձրացնում է երկրի պետական մարմինների աշխատանքում ռուսաց լեզվի օգտագործման հարցն այն բանի համար, որպեսզի բաժանի հասարակությունը:

Ավելի վաղ Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում գրանցել էր մի օրինագիծ, որ պետական կառույցները պարտավոր են լինելու երկրի քաղաքացիների հետ հաղորդակցվել այդ թվում նաեւ ռուսաց լեզվով: «Չեմ տեսել այդ նախագիծը, բայց գիտեմ, թե ինչու են սոցիալիստները դա արել հատկապես հիմա. նրանք վախեցել են այն բանից, որ երկրի բնակիչները միավորվել են, որպեսզի պայքարեն կոռուպցիայի դեմ և կարգի բերեն երկիրը: Այդ նախագծով ցանկանում են բաժանել հասարակությանը, եւ մարդկանց բարձրացնել բարիկադների վրա»,-հայտարարել Է Սանդուն: Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 4-ին հնացած է ճանաչել լեզուների գործածման մասին օրենքը, որը հաստատվել էր դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ փաստաթուղթն ասում է, որ Մոլդովայի տարածքում ռուսաց լեզուն ազգամիջյան հաղորդակցության միջոց է: Մոլդովայում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը:

Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար են ընտրել առաջիկա չորս տարվա համար: Երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրի նախկին վարչապետ Մայա Սանդուն և երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրած նախագահ Դոդոնը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սանդուն նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 42,25 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները