Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

21:24   30 Նոյեմբեր 2020    235

Կիրակի օրը, նոյեմբերի 29-ին, Արևի վրա վերջին երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիայում:

Ընդգծվում է, որ բռնկմանը տրվել է M4.4 գնահատական, այսինքն՝ հինգ հնարավոր աստիճանից չորրորդ աստիճան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին անգամ այսպիսի և ավելի մեծ ուժի բռնկումներ Արեգակի վրա գրանցվել էին միայն 2017-ի աշնանը»,- նշել է լաբորատորիան:

Փորձագետները հավելել են, որ բռնկման իրական ուժը կարող էր ավելի ուժգին լինել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հակառակ կողմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները