ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ընդլայնել դաշինքի ներկայությունը Սև ծովում

21:46   30 Նոյեմբեր 2020    228

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է ընդլայնել դաշինքի ներկայությունը Սև ծովում։

«Մենք պետք է էլ ավելի ամրապնդենք մեր ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է գլխավոր քարտուղարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հստակեցրել է, որ չորեքշաբթի, դեկտեմբերի 2-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի նախարարները կանցկացնեն տեսակոնֆերանս, որտեղ նրանք կքննարկեն դաշինքի գործունեությունը Սև ծովում:

Ստոլտենբերգը շեշտել է, որ Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առումով կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ    


Վերնագիրի այլ պիտակները