Զարիֆ. Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դավադրությունն ավարտվեց միջուկային ֆիզիկոսի սպանությամբ

08:20   01 Դեկտեմբեր 2020    251

Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դավադրությունն ավարտվեց միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Պոմպեոյի շտապ ուղեւորությունները տարածաշրջան, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը եւ Նեթանյահուի հայտարարությունները՝ այս բոլորը խոսում են դավադրության մասին, որը, ցավոք, ուրբաթ օրը հանգեցրեց ահաբեկչության եւ երկրի հանրահայտ ներկայացուցիչներից մեկի մահվան»,- մեջբերում է նրան երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Զարիֆի խոսքով՝ «Իրանի քաջարի ժողովրդի վրա առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հիմնադիրներն ու աջակիցները փորձում են օգտագործել Թրամփի վերջին օրերը, որպեսզի ավերեն պատժամիջոցների վերացման համար նպաստավոր ներկա միջավայրը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները