«Moderna»-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին

08:34   01 Դեկտեմբեր 2020    223

Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան «Moderna» ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք կշարունակենք աշխատել այն աշխատանքների ուղղությամբ, որոնք նախաձեռնել են աշխարհի մի շարք կարգավորող մարմիններ», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ դիմելու է ԱՄՆ-ի և ԵՄ կարգավորող մարմիններին՝ կորոնավիրուսի իր պատվաստանյութը հաստատելու համար: «Moderna»- ն շտապ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն, նաև շուկայի թույլտվության դիմում՝ Եվրոպական բժշկական գործակալությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Moderna  


Վերնագիրի այլ պիտակները