Ինչ է թաքնված Չինաստանի ղեկավարի` պատերազմի պատրաստվելու կոչի ետևում և ում է այն հասցեագրված

09:55   01 Դեկտեմբեր 2020    230

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը երկրի զինված ուժերին դիմել է կոչով` չվախենալ մահից և կենտրոնանալ պատերազմում հաղթելու վրա:

Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Լեյնը ոչ միայն նշել է Ծինփինի ուղերձի հավանական հակառակորդին` այն է ԱՄՆ-ն, այլև զգուշացրել է, որ հակառակորդներն արդեն սկսել են նախապատրաստվել զինված դիմակայությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվ նույնիսկ երկրներում միջուկային զենքի առկայությունը չի փրկի գերտերություններին նոր պատերազմից: Ապոկալիպտիկ կործանումից խուսափելու համար կողմերը հույսները դնելու են նպատակային հարվածների վրա, կարծում է Լեյնը:

Պրոֆեսորի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է Չինաստանին ճանաչի որպես իրեն հավասար համաշխարհային տերություն և զիջի իր գերակայությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանում: Հակառակ դեպքում՝ Ամերիկան կհայտնվի «պատերազմական ուղու վրա, որի հետ համեմատած, Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած ռազմական աղետները գունատ ստվերներ կթվան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները