ԵՄ 27 երկրների դեսպանները ուսումնասիրել են քաղաքական այն հինգ ոլորտները, որոնցում նրանք համագործակցության ավելի շատ հնարավորություններ են տեսնում Ջո Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Նոր վարչակազմը եւ նոր կոնգրեսը ԵՄ-ին հնարավորություն են տալիս վերականգնել եւ ակտիվացնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ` ելնելով փոխադարձ շահերից»,- ասվում է բանագնացների համար պատրաստված փաստաթղթում: «ԵՄ-ն պետք է համաձայնեցնի մի շարք հատուկ գերակայություններ, որոնց համար պետք է ներգրավել ԱՄՆ նոր ղեկավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չնայած ԵՄ անդամների տարաձայնություններին՝ հիմնական ուղղությունների շուրջ լայն համաձայնություն է ձեռք բերվել, հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ