ՄԱԿ գլխավոր քարտուղարը Բայդենի հետ առաջին հեռախոսային զրույցն է ունեցել

10:06   01 Դեկտեմբեր 2020    213

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը առաջին հեռախոսային զրույցում քննարկել են Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ համագործակցության ամրապնդման հարցը։

Այս մասին նշված է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Գլխավոր քարտուղարը ուրախ էր շփվել նորընտիր նախագահ Բայդենի հետ, որպեսզի նրան անձամբ շնորհավորի։ Նա ընդգծել է սկզբունքային կարեւոր դերը, որն ունի ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության խորացումը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ից նշել են, որ Գուտերեշը «սպասում է նորընտիր նախագահի եւ նրա թիմի հետ միասին աշխատելու հնարավորությանը, որ գործընկերություն հաստատի բազմաթիվ կարեւոր խնդիրների լուծման համար, որոնց այսօր բախվում է աշխարհը, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները