Պոմպեոն ՆԱՏՕ-ին միասնականության կոչ է արել

10:29   01 Դեկտեմբեր 2020    347

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցում իր հավատարմությունն է հայտնել դաշինքի միասնականությանը:

«ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԱԳ նախարարների խորհրդաժողովի նախաշեմին ընդգծի դաշինքի ներսում միասնականության և համատեղ մոտեցման կարևորությունը», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոն նաև հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքին ԱՄՆ-ի աջակցության մասին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման առցանց նստաշրջանը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները