Համավարակը հանգեցրել է Շենգենյան գոտու կատարելագործման անհրաժեշտության․ ԵՄ

10:30   01 Դեկտեմբեր 2020    330

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ելույթ ունենալով «Շենգենյան ֆորում» տեսակոնֆերանսում, հայտարարել է, որ անհրաժեշտ է կատարելագործել Շենգենյան գոտին նոր մարտահրավերների ֆոնին, որոնց աշխարհը բախվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով:

«Եվրոպայի քաղաքացիները սովոր են բաց սահմաններին, բայց կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, թե ինչ կլինի, եթե Շենգենը դադարի գործել: Ակնհայտ է, որ այս համաձայնագիրը պետք է բարելավվի և ամրապնդվի արտաքին սահմանում վերահսկողության ուժեղացման միջոցով`ժամանակակից համակարգերի ներդրման և արագ, լավ համակարգված ընթացակարգերի միջոցով», – հայտարարել է նա, ընդգծելով, որ ներքին սահմաններում ստուգումները պետք է ծայրահեղ միջոց լինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շենգեն  


Վերնագիրի այլ պիտակները