Արիզոնա և Վիսկոնսին նահանգները հաստատել են Բայդենի հաղթանակը

11:27   01 Դեկտեմբեր 2020    244

Արիզոնա նահանգում դեմոկրատ Ջո Բայդենն ավելի քան 10 հազար ձայնով առաջ է անցել մրցակցից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից։ Նահանգային իշխանությունները պաշտոնապես հաստատել են քվեարկության արդյունքները, հայտնում է The Hill պարբերականը։

2016 թվականին Թրամփն այս նահանգում հաղթանակ էր տարել և մեծ հույսեր էր կապում այնտեղ ընտրությունների արդյունքների հետ։ Արդյունքների հաստատումը դարձել է վերջին հարվածներից մեկն առանցքային նահանգներում քվեների վերանայման Թրամփի փորձերին։ Վերջին շաբաթների ընթացքում Միչիգան, Փենսիլվանիա և Ջորջիա նահանգները Բայդենին հաղթող են ճանաչել։

Բայդենը հաղթել է նաև Վիսկոնսիում։ Նահանգապետ Թոնի Էվերսը երեկ հաստատել է նրա հաղթանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները