ՄԱԿ-ը հայտարարել է Եմենի պատերազմի ընթացքում 233 հազար զոհերի մասին

13:19   01 Դեկտեմբեր 2020    611

Ավելի քան հինգ տարվա ընթացքում Եմենում տեղի ունեցած հակամարտության արդյունքում 223 000 մարդ է զոհվել, հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Այս ապշեցուցիչ թիվն անընդունելի է», -հայտարարել են կազմակերպությունում:

Նոյեմբերի 29-ին աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հարձակվել է Եմենի ապստամբների ռազմաբազայի վրա, որը գտնվում է Սանայի մոտ: Եմենի կառավարության և ապստամբ-հուսիթների միջև պատերազմը շարունակվում է 2014 թվականից: Foreign Policy-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հուսիթներին որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները