Գվինեայի ծոցում ծովահենները առևանգել են ռուս նավաստիների

13:58   01 Դեկտեմբեր 2020    325

Գվինեայի ծոցում ծովահենները հարձակվել են նավի վրա և առևանգել չորս մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի, Ռումինիայի և Ֆիլիպինների քաղաքացիների՝ հայտնում է «Sea Bulletin»-ը:

Մարշալյան կղզիների դրոշով «AGISILAOS» նավը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից շարժվում էր դեպի Տոգո: Նավը պատկանում է հունական մի ընկերության: Ծովահենների հարձակումը տեղի է ունեցել Գանայի ափերից մի քանի մղոն հեռավորության վրա:

Տոգոյում և Բենինում Ռուսաստանի դեսպանատները TASS-ին հայտնել են, որ ուսումնասիրում են դեպքի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվինեա  


Վերնագիրի այլ պիտակները