Իրանական լրատվամիջոցները հերքել են օդային հարվածի ժամանակ ԻՀՊԿ հրամանատարի մահը

15:06   01 Դեկտեմբեր 2020    269

Իրազեկված աղբյուրը հերքել է Իրաքի արևմուտքում անօդաչու թռչող սարքի հարվածի մասին լուրերը, որի հետևանքով, իբր, սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը՝ Մուսլիմ Շահդանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիա-իրաքյան սահմանի «Ալ-Քաիմ» սահմանակետի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մահացել է Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան սպաներից մեկը՝ Մուսլիմ Շահդանը: Շահդանի հետ միասին, իբր, մահացել են նրա երեք թիկնապահները:

Աղբյուրի համաձայն, հրամանատարի սպանության մասին հաղորդել են սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները: Նշվում է, որ այս հայտարարությունն արվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ֆոնին՝ հասարակական կարծիքի վրա ազդելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները