«Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը ծրագրվել է ամերիկա-իսրայելա-սաուդյան հանդիպման ժամանակ»․ Զարիֆ

15:42   01 Դեկտեմբեր 2020    286

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը վախկոտ ահաբեկչական գործողություն էր, որը պայմանավորված էր վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածաշրջանային այցով և ամերիկա-իսրայելա-սաուդյան հանդիպմամբ, գրում է «almasdarnews.com»-ը։

Իրանի ԱԳ նախարարն Instagram-ում հայտարարել է, որ «ամերիկյան առավելագույն ճնշման կողմնակիցները ձգտում են Թրամփի վարչակազմի վերջին օրերին անկարգություններ հրահրել տարածաշրջանում և մթնոլորտ ստեղծել՝ պատժամիջոցների սահմանման համար»։

«Պոմպեոյի տարածաշրջան շտապ ուղևորությունները, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը և Նեթանյահուի հայտարարությունները ապացուցում են նրանց ծրագրած դավադրությունը, որը, ցավոք, ավարտվել է վախկոտ ահաբեկչական գործողությամբ և երկրի բարձրագույն ղեկավարներից մեկի նահատակությամբ։ Միևնույն ժամանակ, նույն սատանայական առանցքի ղեկավարությամբ սկսվել է հակահետախուզական արշավ և հոգեբանական պատերազմ»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Իրանի իշխանություններն ու խելացի մարդիկ «երբեք չեն ընկճվի միջազգային ահաբեկիչների և տխրահռչակ սիոնիստական ծայրահեղականների վերջին հարձակումներից և կպահպանեն իրենց միասնությունը ցանկացած գաղափարախոսության շուրջ, որպեսզի Թրամփի և նրա դաշնակիցների հետ տնտեսական պատերազմից դուրս գան ձեռքբերումներով»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները