Թբիլիսիի հիվանդանոցը հարձակման է ենթարկվել

16:55   01 Դեկտեմբեր 2020    236

Թբիլիսիում զինված հանցագործները ներխուժել են հիվանդանոց և գողացել ավելի քան 1000 դոլար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Tbilisi sea hospital կլինիկայի գործադիր տնօրեն Դմիտրի Շավդիի խոսքերով ՝ երկու զինված հանցագործներ ներխուժել են կլինիկա և դրամարկղից գումար հափշտակել։

Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն չարագործները մի քանի կրակոց են արձակել։

Բուժհաստատության կողոպուտի փաստով իրավապահները քրեական գործ են հարուցել, հանցագործները որոնվում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները