ԱՄՆ-ում պատրաստվում են տարվա խոշորագույն գործարքին

17:44   01 Դեկտեմբեր 2020    256

2020 թվականի գլխավոր գործարքը վարկանիշային եւ վերլուծական S&P Global գործակալության եւ տեղեկատվավերլուծական IHS Markit ընկերության միավորումն է, հաղորդում է Փրայմը՝ Financial Times-ի վրա հղումով:

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, պայմաններում ասվում է, որ S&P Global-ը կգնի IHS Markit-ի 100 տոկոս բաժնեմասերը:

Նշվում է, որ HIS-ի յուրաքանչյուր արժեթղթի համար կտրվի S&P-ի 0,28 բաժնետոմսերը: Արդյունքում երկու կողմերի բաժնետերերը կհամարվեն միավորված գործակալության սեփականատերեր:

Գործարքի մասին նորությունների ֆոնին HIS-ի ակցիաները սկսել են աճել 5,3%-ով:

Ընկերությունների շուկայական կապիտալիզացիան հավասար է 86,8 մլրդ դոլար եւ 32,1 մլրդ դոլար, համապատասխանաբար:

S&P Global-ի եւ IHS Markit-ի միավորման գործարքը հավակնում է դառնալ 2020 թվականի ամենախոշոր գործարքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները