Վրաստանի քաղաքացիական ակտիվիստները գիշերել են խորհրդարանի մոտ

18:06   01 Դեկտեմբեր 2020    265

Գիշերը «Հանուն Վրաստանի» քաղաքացիական շարժման ակտիվիստները որպես բողոքի նշան գիշերել են խորհրդարանի շենքի մոտ տեղակայված վրաններում, հայտնում է Aliq Media-ն:

Նրանց խոսքով՝ ցրտի ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս գիշեր մնացել է միայն 18 մարդ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ոչ ոք չի տուգանվել, հաջորդ գիշեր ավելի մեծ թվով ակտիվիստներ կմնան այնտեղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակտիվիստները հայտարարել են, որ շարունակելու են բողոքը մինչև 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Նրանց հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է, բացի այդ, պահանջում են վերացնել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված լրացուցիչ սահմանափակումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները