«Ձմռան ընթացքում մենք պետք է շատ ու շատ ուշադիր լինենք,- ասել է նա։ Հակառակ դեպքում մեզ կրկին կծածկի [համավարակի] հաջորդ ալիքը», տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Ընդունված է համարել, որ հիմա Գերմանիան բախվել է համավարակի երկրորդ ալիքին։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրում Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13 604-ով։ Առաջին ալիքի դեպքում, որը եղավ գարնանը, պիկին ամենօրյա աճը հասել է 6 հազարի։
Նոյեմբերի 2-ից Գերմանիայում գործում է կարանտինային ռեժիմ։ Նվազագույնը մինչեւ տարեվերջ փակվել են ռեստորանները, բարերը եւ գաստրոնոմիական մյուս հաստատությունները, ճաշատեսակներն ու ըմպելիքները թույլատրված է վաճառվել միայն առաքմամբ։ Աշխատանքը դադարեցրել են ֆիթնես ակումբները, դաջվածքի սրահները, լողավազանները, կոսմետիկայի եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգային դահլիճները։ Ի տարբերություն գարնանը սահմանված կարանտինի, բաց են մանկապարտեզները եւ դպրոցները, ինչպես նաեւ վարսահարդարման սրահներն ու խանութները։ Հանրային վայրերում թույլատրված է հանդիպել առավելագույնը երկու տնատիրության ներկայացուցիչների։ Հյուրանոցներում կարելի է գիշերել միայն սուր անհրաժեշտությամբ առաջացած դեպքերում, ոչ զբոսաշրջային նպատակներով։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ