Այս մասին գրում է Մոսկովյան պլանետարիումի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Արեւի ամբողջական խավարումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, սակայն Ռուսաստանի տարածքում այն հնարավոր չի լինի տեսնել: Խավարման առավելագույն փուլը (1.025) սպասվում է Մոսկվայի ժամանակով 19:13-ին:
«Խավարման լիարժեք փուլը կտեւի 130 րոպե եւ լուսնային ստվերի նեղ շերտով կանցնի Չիլիի (Չիլիի լճային շրջան) եւ Արգենտինայի տարածքների միջով (արգենտինական հյուսիսային Պատագոնիա շրջան): Խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում եւ Աֆրիկայում»,- գրում է մամուլի ծառայությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ