Պատժամիջոցները չեն կարողացել քայքայել Իրանի տնտեսությունը. Ռոհանի

20:35   01 Դեկտեմբեր 2020    388

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում տնտեսական ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները տապալվել են, քանի որ երկրի վարչակազմը կարողացել է հակազդել պատժամիջոցներին և չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը:

Ինչպես հաղորդում է «Թանսիմ» գործակալությունը, ելույթ ունենալով վարչակազմի տնտեսական հարցերի համակարգման կենտրոնակայանում կայացած նիստում՝ Ռոհանին ասել է, որ թշնամին ձախողվել է պատժամիջոցներ սահմանելու և Իրանի դեմ տնտեսական պատերազմ վարելու իր գլխավոր նպատակն իրականացնելիս, որն էր տնտեսական ճգնաժամ առաջացնել Իրանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չնայած պատժամիջոցների վնասակար ազդեցությանը Իրանի տնտեսության նկատմամբ և ժողովրդի կենսակերպի վրա՝ մենք կարող ենք փաստել, որ պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացվել է»,- ասել է իրանցի նախագահը:

«Մարդիկ վստահ են, որ տնտեսական դիմակայությունն իր պտուղները տվել է, և պատժամիջոցներ կիրառողներն ստիպված կլինեն վերանայել իրենց մոտեցումը»,- հավելել է Ռոհանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները