Ինչպես գրում է The Daily Beast պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին քաջատեղյալ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, Թրամփը միևնույն ժամանակ հրահանգել է այնպես գործել, որ այդ քայլերը «երրորդ համաշխարհային պատերազմ» չհրահրեն նախքան Ջո Բայդենի՝ պաշտոնավարման մեկնարկը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփը վերջերս պասիվ դերակատարություն է ունենում Իրանի նկատմամբ քաղաքականության վերահսկողության գործում: Այդուհանդերձ, նախագահն իր վարչակազմի պաշտոնյաներից մի քանիսին, մասնավորապես պետքարտուղար Մայք Պոմպեոյին հանձնարարել է «առաջիկա շաբաթների ընթացքում այնպես ճնշել և պատժել Իսլամական Հանրապետությանը, որ նրանք փոշմանեն»:
«Դա մի շարք տարբերակների հնարավորություն է ընձեռում ամերիկյան հեռացող վարչակազմին, այդ թվում՝ պատժամիջոցների ճնշող ռեժիմ և լռության պահպանում իրանցի քաղաքացիների սպանության հարցում»,- գրում է պարբերականը՝ նկատի ունենալով օրեր առաջ Իրանում սպանված ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեին:
Ինչպես աղբյուրը նկատում է, Թրամփի և նրան Իրանի հարցում աջակցող Իսրայելի համար գլխավոր նպատակներից մեկը Թեհրանի հետ բանակցությունները վերսկսելու գործընթացն առավելագույնս բարդացնելն է նորընտիր դեմոկրատ նախագահի համար:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը բազմիցս նշել էր, որ մտադիր է ԱՄՆ-ն վերադարձնել իրանական միջուկային խնդրի շուրջ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որից երկիրը դուրս է եկել 2018 թվականին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ