Ոստիկանները խմբի անդամների բնակարանների խուզարկությունների ընթացքում աղեղնազեն, մաչետե, դանակներ եւ նացիստական խորհրդանիշներ են հայտնաբերել, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մեր երկրում տեղ չկա մի խմբի համար, որն ատելություն է սերմանում եւ նացիստական պետության վերականգնում է քարոզում»,- հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը:
Գայլերի բրիգադի անդամները բացահայտորեն երկրպագում են նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին եւ ձգտում են վերջ տալ ժողովրդավարական պետությանը` միաժամանակ ռասիզմ եւ հակասեմականություն քարոզելով, նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կառավարությունն արգելել է նաեւ խմբի սիմվոլիկան` 44 համարով երկու նռնակով գանգը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ