ՌԴ-ի 24 տարածաշրջաններում շարունակվել է COVID-19-ով հիվանդացության աճը

21:15   01 Դեկտեմբեր 2020    304

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճի տեմպերը կայունանում են, սակայն տարածաշրջաններում իրադրությունը տարբեր Է: Այդ մասին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

COVID-19-ով հիվանդացության աճը շարունակվում Է ՌԴ-ի 24 սուբյեկտներում, ասել Է նա՝ ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի նախագահությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ընթանում Է աճի տեմպերի դանդաղում, սակայն հիվանդացության օրական միջին ցուցանիշը շատ տարբեր Է Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներում… Այսօրվա դրությամբ կայունացման փուլում գտնվում Է 58 սուբյեկտ, դանդաղման աճի փուլում՝ երեք, շարունակվող աճի փուլում՝ 24 սուբյեկտ»,-ճշտել Է Պոպովան:

Նա նշել Է, որ ՌԴ-ի բնակչության տարիքային կառուցվածքի մեջ, որտեղ արտահայտված Է հիվանդացածների աճի առավել մեծ տեմպը, մտնում են 30-ից մինչեւ 49 եւ 50-ից մինչեւ 64 տարեկանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները