Կազանում ձերբակալել են ավելի քան 30 կնոջ սպանության մեջ կասկածյալին

21:47   01 Դեկտեմբեր 2020    301

Կազանում ձերբակալել են այն տղամարդուն, որը կասկածվում Է մի քանի տասնյակ տարեց կանանց սպանության մեջ:

Այդ մասին հաղորդել Է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան փնտրում Էին մի քանի տարի. երեք տարի առաջ նրան գտնելու եւ անձը պարզելու գործում օգնության համար առաջարկվել Էր երեք միլիոն ռուբլի: Ինչպես հաղորդել Է «Տատար-Ինֆորմ» լրատվական գործակալությունը, գործողությանը մասնակցել են միանգամից մի քանի ուժային գերատեսչությունների աշխատակիցներ:

Հետաքննությունն ունեցել Է հանցագործի ԴՆԹ-ի նմուշը (նրան հաջողվել Է հայտնաբերել այն վայրում, որտեղ կատարվել Է սպանություններից մեկը) եւ այն համընկել Է ձերբակալվածի ԴՆԹ-ի հետ: Ինչպես ենթադրում են քննիչները, տղամարդն առաջին սպանությունը կարող Էր կատարել 2011 թվականին: Բացի այդ, նրանք կարծում են, որ նա գործել Է ոչ միայն իր, այլեւ հարեւան տարածաշրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները