Բիթքոինի գինը նվազել է ավելի քան 6 %-ով

22:35   01 Դեկտեմբեր 2020    237

Ամենից շատ տարածում գտած թվային արժույթը՝ բիթքոինը, էժանացել է դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային աճուրդի ժամանակ:

Օրվա երկրորդ կեսին գնանկումը դանդաղել է, և բիթքոինը գնահատվել է 18 776 դոլարի սահմանում (-4,76%), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին թվային արժույթի գինը աճ էր գրանցել՝ արդյունքում թարմացնելով 3 տարի առաջ գրանցված առավելագույն ցուցանիշը: Երեկվա աճուրդի տվյալներով՝ թվային արժույթի գինը հասել էր 19 915 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները