Սարքը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի երևացող կողմում՝ արևմտյան երկայնության 51.8 աստիճան և հյուսիսային լայնության 43.1 աստիճան կոորդինատներում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Վայրէջք կատարող հարթակին ամրացված տեսախցիկը լուսանկարներ է արել Լուսնի մակերեսին մոտենալու պահից: Չինաստանի համար սա տիեզերական սարքի արդեն երրորդ հաջողված փափուկ վայրէջքն է Լուսնի վրա:
Առաջիկայում կսկվի լուսնային ապարի ավտոմատացված հավաքումը՝ սարքի վայրէջք կատարած հարթակին ամրացված հորատման գործիքի օգնությամբ: Երկու օրվա ընթացքում սարքը փորձանմուշներ կհավաքի Լուսնի մակերեսից, որոնք կտեղադրվեն հատուկ տարայում և վերադարձող սարքի հետ կհասնեն Երկիր:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ