Դա տեղի է ունենում կորոնավիրուսի պանդեմիայի եւ գլոբալ խնդիրների պատճառով, ներառյալ՝ հակամարտություններ, հարկադրված ներգաղթ եւ գլոբալ տաքացման ազդեցություն, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
ՄՀՀԳ-ն ակնկալում է, որ հաջորդ տարի նման օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը կաճի 40 տոկոսով՝ այդ տարվա համեմատ:
ՄՀՀԳ-ն նշում է, որ 160 մլն կարիքավոր մարդկանց համար կծախսվի 35 մլրդ դոլար: Դա երկու անգամ գերազանցում է այս տարի դոնորների տրամադրած միջազգային մարդասիրական օգնությունը (17 մլրդ դոլար):
ՄՀՀԳ-ի ղեկավար Մարկ Լոուկոկը նշում է, որ պատկերը, որն ունենք այս տարի, «ամենամռայլն է», եւ «պանդեմիան հանգեցրել է արյունալի պայքարի ամենախոցելի երկրներում»:
«1990-ական թվականներից առաջին անգամ ծայրաստիճան աղքատությունը կավելանա, կյանքի տեւողությունը կնվազի, իսկ ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան տարեկան դեպքերի թիվը կկրկնապատկվի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ մարդասիրական պահանջների վրա ամենից շատ ազդեցություն ունի ոչ թե պանդեմիան, այլ դրա տնտեսական հետեւանքները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ