Աշխարհում ստրկության մեջ է գտնվում ավելի քան 40 միլիոն մարդ․ ՄԱԿ

09:33   02 Դեկտեմբեր 2020    202

Ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության ժամանակակից ձևերի է ենթարկվում, ընդ որում, նրանց 71% -ը կանայք են:

Ստրկության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ նշվում է, որ ստրկության մեջ գտնվողների 71% -ը կանայք են:

«Աղքատ և մարգինալացված խմբերը, մասնավորապես՝ ռասայական և էթնիկ փոքրամասնությունները, բնիկ ժողովուրդները և միգրանտները, անհամաչափորեն են տուժում ստրկության ժամանակակից ձևերից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխար  


Վերնագիրի այլ պիտակները