«Bloomberg»-ը հաղորդել է, որ Ասիա է ուղևորվում ԱՄՆ-ի նավթով բեռնված «արմադան»

09:45   02 Դեկտեմբեր 2020    203

Ամերիկյան նավթ տեղափոխող շուրջ 20 լցանավերից բաղկացած արմադան շարժվում է դեպի Ասիայի երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Հարավային Կորեա և Սինգապուր, հաղորդում է «Bloomberg»-ը:

Արմադան հիմնականում բաղկացած է գերտանկերներից, որոնք կարող են տեղափոխել մինչև 2 միլիոն բարել նավթ: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մատակարարումների ընդհանուր ծավալը գերազանցում է 26 միլիոն բարելը:

Ինչպես բացատրում է գործակալությունը, ասիական երկրների շրջանում հումքի պահանջարկը պայմանավորված է կորոնավիրուսի ճգնաժամից հետո այս տարածաշրջանի տնտեսության ավելի արագ վերականգնմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները