Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Այս օրենսդրության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը մինչև հաջորդ տարվա կեսը մտադիր է նախապատրաստել ամբողջ բնակչության պատվաստման համար անհրաժեշտ դեղաչափերի ծավալը»,- ասել է Կատոն:
Նա նաև նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունվել են միաձայն։
Անվճար պատվաստումից բացի, նոր օրենսդրությամբ պետությունը կհոգա բոլոր այն մարդկանց բժշկական ծախսերը, որոնց մոտ պատվաստումից հետո խնդիրներ ի հայտ կգան։
Ճապոնիայի իշխանություններն ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ արդեն պայմանագրեր են ստորագրել AstraZeneca բրիտանական-շվեդական դեղագործական ընկերության, Pfizer ամերիկյան դեղագործական ընկերության և Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության հետ: Միևնույն ժամանակ, Ճապոնիայում նույնպես մի քանի պատվաստանյութեր են մշակվում։
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 151,7 հազարը, մահացել է 2 206 մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ճապոնիա